ՊՆ․ Գիշերը սահմանին հարաբերական անդորրը պահպանվել է 3 օգոստոսի 2020 - 10:25 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի լույս 3-ի գիշերը և առավոտյան հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր։ Այս մասին հայտնում է ՊՆ։ Ադրբեջանական կողմը հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 8 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով մոտ 95 կրակոց։ Հուլիսի 12-ից իրավիճակը սրվել էր հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Պաշտոնական տվյալներով՝ սահմանային մարտերից հետո Ադրբեջանն ունի 13 զոհ, հայկական կողմը՝ 5։ Կոթիի ուղղությամբ մարտական դիրքերի հատվածում հակառակորդը կրակել է 2 անգամ, Զանգակատան մարտական դիրքերի հատվածում` 6 անգամ։ ՊՆ-ն հերքում է նաև օդային իրադրության մասին շրջանառվող տեղեկությունները։ Ադրբեջանամետ քարոզչությամբ զբաղվող ռուսական կայքերից մեկը գրել էր, որ թուրքական կործանիչներ են թռչել ՀՀ սահմանի մոտ։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Չիլիում ապրիլի 24-ը հայտարարվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր Պատգամավորների պալատը հավանություն է տվել Թավրիզում ՀՀ հյուպատոսություն կբացվի Նշվում է, որ ՀՀ–ն քայլեր է ձեռնարկելու Իրանի հետ առանձնահատուկ հարաբերությունների հետագա զարգացումն ապահովելու ուղղությամբ Կիրակոսյանը՝ Հաագայում․ ՄԱԿ ԱԽ-ն ու Եվրոպական դատարանը երբևէ չեն վճռել, որ ՀՀ-ն օկուպացրել է ԼՂ-ն Նա ներկայացրել է առարկություններն Ադրբեջանի ներկայացրած պահանջների նկատմամբ Ապրիլի 28–ին մայրաքաղաքում փակ փողոցներ կլինեն․ «Երևանի մարաթոնն» է Նախատեսվում է, որ միջոցառմանը կմասնակցի մոտ 2000 վազորդ |