ԶԼՄ․ ՌԴ-ն է կազմակերպել 2016-ին թուրքական ուղղաթիռի խոցումը քրդերի կողմից 5 օգոստոսի 2020 - 15:11 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի զինվորականությունը կարծում է, որ հրթիռը, որով քրդերը 2016-ի մայիսի 13-ին խոցել են թուրքական «Կոբրա» ուղղաթիռը, տրամադրել է Ռուսաստանը։ ՌԴ-ն այդ քայլին գնացել է՝ ի պատասխան 2015 թվականի նոյեմբերի 24-ին թուրքերի կողմից ռուսական Սու-24-ը խոցելուն: Տեղեկությունը հրապարակել է Թուրքիայում ծայրահեղականության, ահաբեկչության, տարբեր հանցագործությունների և այլ թեմաների ուսումնասիրությամբ ու մշտադիտարկմամբ զբաղվող ստոկհոլմյան Nordic Monitor կենտրոնը: Կայքում մշտապես հրապարակվում են գաղտնազերծված փաստաթղթեր կամ տեղեկություններ: Կայքի գլխավոր խմբագիրն Աբդուլլահ Բոզքուրթն է, որը նախկինում եղել է Թուրքիայում ահաբեկչական կառույց հռչակված Գյուլեննականների թերթի խմբագիրը։ Ըստ աղբյուրի՝ նման գնահատական է տվել ուղղաթիռի ստորաբաժանման հրամանատար գնդապետ Մեհմեթ Շահինը Անկարայում 2017-ին տեղի ունեցած դատական լսումների ընթացքում։ Նրա խոսքով՝ ուղղաթիռի խոցումը կազմակերպել են ռուսները՝ SA-18 («Իգլա» դյուրակիր զենիթահրթիռային համալիր) ինֆրակարմիր եղանակով ինքնաուղղորդվող մակերևույթ-օդ դասի հրթիռով։ 2016-ի մայիսի 13-ին Թուրքիայում խոցվել էր PKK դեմ մարտերում ներգրավված մարտերին մասնակցելու նպատակով օդ բարձրացված «Կոբրա» հարվածային ուղղաթիռ, օդաչուները զոհվել էին։ PKK-ն հայտարարել էր, որ իրենց զինյալներն են խոցել ուղղաթիռը: Թուրքիայի զինված ուժերը ռուսական Սու-24Մ ռմբակոծիչը խոցել էին 2015-ի նոյեմբերի 24-ին, Սիրիայի՝ Թուրքիայի հետ սահմանամերձ հատվածում։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումներին Պապաիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները |