Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլի երիտասարդական հավաքականների առաջին հանդիպումը կկայանա Երեւանում

PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հրապարակել է Հայաստանի երիտասարդական հավաքականի հանդիպումների օրացույցը ԵԱ-2011 շրջանակներում: Հայաստանի երիտասարդական հավաքականը առաջին հանդիպմանը ԵԱ-2011 նախընտրական փուլի շրջանակներում հունիսի 5-ին կհյուրընկալվի Շվեյցարիայում: Հունիսի 9-ին, խմբային փուլի երկրորդ շրջանում հայ ֆուտբոլիստները հայրենի հողի վրա կհանդիպեն թուրք տարեկիցների հետ: Պատասխան խաղը կկայանա 2009թ. սեպտեմբերի 13-ին:



Խմբերի տաս հաղթողները եւ երկրորդ տեղը զբաղեցրած չորս լավագույն հավաքականները փլեյ-օֆֆ մրցակարգով կխաղարկեն եզրափակիչ մրցաշարի 7 ուղեգիր:



Դանիայի հավաքականը հյուրընկալողի իրավունքով ավտոմատ կերպով որակավորվել է մրցաշարի եզրափակիչ փուլ:



05.06.09 Շվեյցարիա-Հայաստան

09.06.09 Հայաստան-Թուրքիա

04.09.09 Հայաստան-Շվեյցարիա

13.10.09 Թուրքիա-Հայաստան

14.11.09 Հայաստան-Էստոնիա

17.11.09 Հայաստան-Իռլանդիա

02.03.10 Իռլանդիա-Հայաստան

20.05.10 Էստոնիա-Հայաստան

07.09.10 Վրաստան-Հայաստան

11.10.10 Հայաստան-Վրաստան
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---