ԵՐԵՎԱՆՈՒՄ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ

PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային անվտանգության մարմինների ղեկավար կազմի հետ համատեղ խորհրդակցություն անցկացնելու նպատակով, հուլիսի 13-ին Երեւան է ժամանել Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության պատվիրակությունը ԱԴԾ տնօրեն, բանակի գեներալ Նիկոլայ Պատրուշեւի գլխավորությամբ: Ինչպես հաղորդել են «Արկա» գործակալությանը ՀՀ Ազգային անվտանգության նախարարությունում, օրակարգում ընդգրկված են առավել ակտուալ հարցեր: Դրանց թվում են` պայքարը միջազգային ահաբեկչության եւ անօրինական միգրացիայի դեմ, երկու երկրների տնտեսական անվտանգությունը, քաղաքական շահերին վերաբերող հարցերի շուրջ տեղեկատվության սիստեմատիկ փոխանակումը, ինչպես նաեւ Ռուսաստանի եւ Հայաստանի միջուկային եւ էներգետիկ անվտանգության հարցերը: Մամլո հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ ակտիվ համագործակցության նպատակահարմարությունը թելադրված է Անդրկովկասի աշխարհաքաղաքական հիմնախնդիրների բարդությամբ: «Գործընկեր հանդիսացող հատուկ ծառայությունների ռազմավարական խնդիրներն են` տարածաշրջանում խաղաղության եւ կայունության պահպանումը, փոխադարձ շահերի վրա հիմնված բարեկամության եւ համագործակցության ամրապնդումը եւ մեր ժողովրդների ապագայի համար պատասխանատվությունը»,- ասվում է փաստաթղթում: Նշենք, որ այցի ընթացքում նախատեսվում է Ն. Պատրուշեւի հանդիպումը Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ:
 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---