Առաջարկ. Չեմպիոնների մարզիչներին ցմահ պատվովճար տրամադրել

Առաջարկ. Չեմպիոնների մարզիչներին ցմահ պատվովճար տրամադրել

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանն առաջարկում է ամսական ցմահ պատվովճար տրամադրել ՀՀ քաղաքացի հանդիսացող և երկրում մշտական բնակվող այն մարզիչներին (հավաքականի գլխավոր մարզիչ, և անձնական մարզիչ), ովքեր իրենց գործունեության ընթացքում պատրաստել են Օլիմպիական խաղերի չեմպիոններ և մրցանակակիրների։

Ջուլֆալակյանն առաջարկել է գնահատել յուրաքանչյուր մարզչի գրանցած երկու լավագույն արդյունքը և պատվովճարի չափ սահմանել այդ երկուսի հանրագումարը, փոխանցում է Aysor.am-ը։

Որպես պատվովճարի չափ Օլիմպիական չեմպիոնի մարզչին նա առաջարկել է 100,000 դրամ պատվովճար, Օլիմպիական խաղերի 2-րդ մրցանակակրի մարզչին՝ 70,000 դրամ։

3-րդ մրցանակակրի հավաքականի մարզչի համար առաջարկվում է սահմանել 50,000 դրամ, իսկ աշխարհի չեմպիոնի մարզչին՝ 50,000 դրամ։

Ըստ պատգամավորի՝ առաջարկի ընդունումը կլինի նաև ծանրակշիռ աջակցություն՝ ուղղված մարզիչ-մանկավարժների սոցիալական վիճակի բարելավմանը։

Ջուլֆալակյանը նաև առաջարկել է ամենամսյա 50,000 դրամ թոշակ նշանակել Օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի (անհատական և թիմային), ինչպես նաև շախմատ մարզաձևի մեծահասակների առաջնության չեմպիոններին մեկ տարի ժամկետով՝ մինչև հաջորդ տարվա առաջնությունը։

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---