Փաշինյան. Հուլիսյան հաղթական մարտերն ապացուցեցին՝ ԼՂ հարցը չունի ռազմական լուծում

Փաշինյան. Հուլիսյան հաղթական մարտերն ապացուցեցին՝ ԼՂ հարցը չունի ռազմական լուծում

PanARMENIAN.Net - Հուլիսյան հաղթական մարտերն ապացուցեցին, որ Ղարաբաղի հարցը չունի ռազմական լուծում, ժամանակն է, որ Ադրբեջանի իշխանությունը սա ընդունի, Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նշել է, որ նախկինում բազմիցս ասել է՝ եթե ԼՂ հարցն ունի ռազմական լուծում, ուրեմն Արցախի ժողովուրդը կարող է արձանագրել, որ վաղուց այդ հարցը լուծել, ավարտել է:

Վարչապետը հայտարարել է, որ ԱԽ նիստին ամենակարևոր արձանագրումը, որ պետք է արվի, այն է, որ ՀՀ-ն ի վիճակի է սպասարկել անվտանգային իր մարտահրավերները:

«Արցախի հարցը պետք է կարգավորվի խաղաղ բանակցային ճանապարհով, և ՀՀ դիրքորոշումը, ըստ էության, միշտ էլ եղել է սա, ընդ որում՝ անկախ կառավարությունների և իշխանությունների քաղաքական ծագումնաբանությունից»,- ասել է Փաշինյանը:

Փաշինյանը նաև անդրադարձել է տարածաշրջանում Թուրքիայի գործունեությանը՝ նշելով, որ այդ երկրի ապակայունացնող և ապակառուցողական գործունեությունն էական անհանգստություններ և մտահոգություններ է առաջացնում ինչպես Մերձավոր Արևելքի, այնպես էլ Եվրասիական, Եվրոպական տարածաշրջանների գործընկերների մոտ:

2020-ի հուլիսի 12-ից 16-ին Տավուշի մարզի ուղղությամբ ադրբեջանական կողմը նախահարձակ սադրիչ գործողություններ էր ձեռնարկել, ինչի արդյունքում սահմանային մարտեր էին սկսել: Հուլիսյան դեպքերից հետո 5 հայ զինվոր էր զոհվել, ադրբեջանական կողմից 12 զոհի մասին էր հայտարարվել:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---