Մեծ Բրիտանիայում ինտերնետի արագության նոր ռեկորդ է սահմանվել՝ 178 Տբիթ/վ

Մեծ Բրիտանիայում ինտերնետի արագության նոր ռեկորդ է սահմանվել՝ 178 Տբիթ/վ

PanARMENIAN.Net - Լոնդոնի Համալսարանական քոլեջի սարքավորումներով, բրիտանական Xtera և ճապոնական KDDI Research ընկերությունների ինժեներների մասնակցությամբ, ինտերնետի նոր արագություն է սահմանվել։ Ռեկորդային արագությունը 178 Տբիթ/վ է։

Նման արագությամբ կարելի է 37 րոպեում ներբեռնել YouTube-ի բոլոր հոլովակները:

Ռեկորդային արագության հասնելու համար թիմն ալիքների շատ ավելի լայն դիապազոն է օգտագործել, քան սովորաբար օգտագործվում է տվյալների փոխանցման համար։

Հատուկ համակարգն օգտագործել է 16.8 տերահերց (ՏՀց) թողունակությունը մեկ մալուխում, ինչը 4 անգամ գերազանցում է 4․5 ՏՀց-ը, որը կիրառվում է արդիական ցանցային ենթակառուցվածքների մեծ մասում։ Դա պահանջել է ավելացնել ազդանշանի հզորությունը՝ այդ դեպքում համակցվել են հզորացման մի քանի տարբեր մեթոդներ, գրում է National Geographic-ը։

Ազդանշանների հզորացման տեխնոլոգիան հիմնված է այսպես կոչված ազդանշանային համաստեղության երկրաչափական մոդուլյացիայի վրա։ Այս տեխնոլոգիայի ինտեգրումը պակաս ծախսատար է՝ արդեն առկա օպտիկամալուխային սարքի հաշվին։ Դա նշանակում է, որ հարկ կլինի փոխել միայն կաբելները՝ թարմացնելով ուժեղացուցիչները, որոնք, սովորաբար, տեղադրվում են իրարից 40-100 կմ հեռավորության վրա։

Ինտերնետի արագության նախորդ ռեկորդը սահմանել էին ավստրալացի ինժեներները 2020-ի մայիսին։ Ֆոտոնային չիպի միջոցով նրանց հաջողվել էր 44 Տբիթ/վ արագության հասնել։

Այժմ շարքային օգտատերերին հասու ամենամեծ արագությունը 10 Գբ/վ է։ Այն առայժմ հասանելի է միայն ԱՄՆ-ում, Ճապոնիայում և Նոր Զելանդիայում, մինչդեռ NASA-ի գիտնականներն օգտվում են 400 Գբ/վ արագությամբ ցանցից։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---