Լուկաշենկո․ Դպրոցներում պետք է աշխատեն միայն պետական գաղափարախոսության կողմնակիցները24 օգոստոսի 2020 - 16:28 AMT PanARMENIAN.Net - Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ պետական դպրոցներում պետք է աշխատեն միայն այն ուսուցիչները, որոնք կողմ են պետական գաղափարախոսության սկզբունքներին։ «Ով չի ուզում հետևել այդ կանոններին, չպետք է դպրոցում լինի։ Սա պետք է ուղիղ, անկեղծ ու ազնիվ ասել»,- ասել է նա։ Լուկաշենկոն նաև հորդորել է զբաղվել «մյուս ճամբար անցած» ուսուցիչների հարցով։ Նա պահանջել է կրթության նախարարությունից պաշտպանել «հարձակումներից» պետգաղափարախոսությանը սատարող ուսուցիչներին և «կտրուկ կասեցնել հոխորտանքները նրանց հասցեին», գրում է ՌԲԿ-ն։ Օգոստոսի 9-ին Բելառուսում նախագահական ընտրություններում ընտրատեղամասերից շատերը դպրոցներում էին տեղակայված, իսկ ուսուցիչները տեղամասային հանձնաժողովների անդամներ էին։ Ընտրությունների ավարտից հետո երկրում հակակառավարական ցույցեր են, որոնք առաջին օրերին ուղեկցվել են ոստիկանության կողմից բռնի ուժի կիրառմամբ։ Ընդդիմությունը պնդում է, որ գործող նախագահ Լուկաշենկոյի նախաձեռնությամբ ընտրությունների արդյունքները կեղծվել են: Ըստ պաշտոնական տվյալների՝ նա հավաքել է ձայների 80.1%-ը, իսկ նրա հիմնական հակառակորդ Սվետլանա Տիխանովսկայան՝ 10.1%։ Ուշագրավ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ–ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում կատարվածի մասով ԿԳՄՍՆ-ն մտահոգիչ է համարում երեխաների ներկայությամբ տեղի ունեցած հատուկ գործողության վերաբերյալ ահազանգերը Բադասյանը` ՀՀ–ում կոկաինի հայտնվելու մասին. Բոլոր բեռները ստուգել անհնար է Նա խորհուրդ է տվել համացանցում որոնման համակարգի միջոցով պարզել, թե տարեկան քանի տոննա թմրանյութ է մտնում ԵՄ Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ՝ հյուրանոցային որակյալ ծառայությունների համար Շատերը միջին և միջինից ցածր են գնահատել կացության ծառայությունների հետ կապված հարցադրումները Viva-ն ամպային ծառայությունների աճող պահանջարկ է գրանցել Viva-ի ենթակառուցվածքները նոր են և համապատասխանում են միջազգային բոլոր ստանդարտներին |