ՀՀ-ում կորոնավիրուսի 131 նոր դեպք կա և 7 մահ

ՀՀ-ում կորոնավիրուսի 131 նոր դեպք կա և 7 մահ

PanARMENIAN.Net - Հայաստանում օգոստոսի 26-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 43,067-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 131-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մեկ օրում թեստավորվել է 1696 մարդ։

Մահվան ևս 7 դեպք է գրանցվել. 3-ը՝ կորոնավիրուսից, 4-ը՝ այլ պատճառով, երբ հիվանդի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։ Ընդհանուր առմամբ՝ կորոնավիրուսից մահվան 861 դեպք կա, այլ պատճառով՝ 264։

Ապաքինվել է ևս 251 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 36,726 է։ Փաստացի բուժվողների թիվը 5216 է։

Ընդհանուր առմամբ, 198,569 թեստ է արվել։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---