Լավրովն ու Ադրբեջանի նոր ԱԳ նախարարն 1-ին անգամ հանդիպել են

Լավրովն ու Ադրբեջանի նոր ԱԳ նախարարն 1-ին անգամ հանդիպել են

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նորանշանակ արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը օգոստոսի 26-ին Մոսկվայում հանդիպել է իր ռուս պաշտոնակից Սերգեյ Լավրովին, հայտնում է APA.az-ը։

Սա Բայրամովի առաջին այցն է Ռուսաստան, երկրորդ արտասահմանյան այցը՝ առհասարակ։ Առաջին պաշտոնական այցով Բայրամովը եղել էր Թուրքիայում։

Հանդիպման ավարտին նախարարները համատեղ հայտարարություն կանեն։

Օգոստոսի 26-ին Լավրովի հետ հեռախոսազրույց է ունեցել նաև Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը։

Հուլիսի 16-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն աշխատանքից ազատել էր Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովին։ Նրան փոխարինել էր կրթության նախարար Ջեյհուն Բայրամովը։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---