Սուրեն Պողոսյանը դարձել է B խմբի հաղթողը «Moscow Open 2009»-ում

PanARMENIAN.Net - Փետրվարի 8-ին շախմատի «Moscow Open 2009»-ը միջազգային փառատոնի վերջին 9-րդ փուլում հայ գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը հաղթեց ռուսաստանցի Պավել Պոտապովին: Սակայն ընդհանուր ստուգարքում 5,5 միավորով կիսեց մրցաշարային աղյուսակի 47-48 տեղերը փառատոնի մյուս մասնակիցների հետ: Միավորների նույն քանակությունն են հավաքել Ռոբերտ Հավհաննիսյանը, Դավիթ Պետրոսյանը եւ Աղասի Ինանցը: A խմբում հայ շախմատիստներից լավագույն արդյունքը գրանցեց Ռաֆայել Վահանյանը: Նա հավաքել է 6 միավոր: 7,5 միավորով գերմրցաշարի հաղթող դարձավ ԱՄՆ ներկայացուցիչ Սերգեյ Օնիշչուկը:



B խմբում հայ շախմատիստները շատ ավելի հաջող ելույթ ունեցան: Մրցաշարի արդյունքներով 8,5 միավորով Սուրեն Պողոսյանը դարձավ B խմբի հաղթողը` վերջին փուլում հաղթելով ռուսաստանցի Մարիա Կուրսովային: Երկրորդ տեղը զբաղեցրել է Դավիթ Գեւորգյանը 8 միավորով: Նշենք, որ B խմբի մրցանակային հիմնադրամը կազմում է 1 մլն դրամ, որոնցից հաղթողին է շնորհվում 150 000 ռուբլի, իսկ երկրորդ տեղի համար` 100 000 ռուբլի:



«Moscow Open 2009»-ի փակման արարողությունը տեղի կունենա փետրվարի 9-ին:
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---