Արթուր Մալոյան. Ես չեմ վախենում այցելել Հայաստան

PanARMENIAN.Net - Այսօր առավոտյան Մոսկվայի «Սպարտակը» մեկնեց Իսպանիա խաղաշրջանին նախորդող երրորդ հավաքին, որը կտեւի մինչեւ փետրվարի 19-ը: «Սպարտակի» եւ Ռուսաստանի երիտասարդական հավաքականի հարձակվող Արթուր Մալոյանը կմիանա իր ակումբին արդեն իսպանական հավաքի ընթացքում: Նշենք, որ Մալոյանը օրերս հրավիրվել է Ռուսաստանի երիտասարդական հավաքական, սակայն մինչ այդ նրան արդեն հրավիրել էին Հայաստանի ազգային հավաքական: Հայաստանի եւ Ռուսաստանի հավաքականների միջեւ Մալոյանն ընտրեց ՌԴ հավաքականը:



«Ես վերջնականապես որոշեցի, որ հանդես կգամ Ռուսաստանի հավաքականի օգտին: Ես միշտ ցանկացել եմ խաղալ Ռուսաստանի համար, ուղղակի ինձ հաճախակի չեն կանչել: Այստեղ կասկած չկա: Այլ բան է, որ հայտնի չէ, թե ինձ մշտապես կկանչեն, թե ոչ, նաեւ պետք է ասել, որ ես դեռեւս պաշտոնապես հայտագրված չեմ Ռուսաստանի համար: Այնպես որ պաշտոնական ընտրություն դեռեւս չի արվել: Սակայն իմ ներսում ես արդեն ամեն ինչ որոշել եմ` ի օգուտ Ռուսաստանի»:



Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա Մալոյանը ոչ մի անգամ չի եղել իր պատմական հայրենիքում: Իսկ ի օգուտ Ռուսաստանի ընտրություն անելուց հետո, պատմական հայրենիք այցելության հարցը բաց է մնում: «Ասեմ, որ դեռեւս ոչ մի անգամ չեմ եղել իմ պատմական հայրենիքում: Սակայն հուսով եմ, որ դեռ կլինեմ: Եվ ոչնչից չեմ վախենում: Գիտակ մարդիկ, ֆուտբոլասերները, ինձ կհասկանան: Անշուշտ, կլինեն նաեւ չհասկացողներ` երկրպագուներ, կողմնակի մարդիկ»,-մեջբերում է Մալոյանին sports.ru-ն:
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---