Մնացականյան․ ՀՀ-ն և Բելառուսը ՀԱՊԿ շրջանակում դաշնակիցներ են և ունեն հարուստ օրակարգ

Մնացականյան․ ՀՀ-ն և Բելառուսը ՀԱՊԿ շրջանակում դաշնակիցներ են և ունեն հարուստ օրակարգ

PanARMENIAN.Net - Բելառուսը և Հայաստանը ՀԱՊԿ շրջանակում դաշնակիցներ են, ունեն բավականին հարուստ երկկողմ օրակարգ, աշխատում են տարբեր ձևաչափերով, «Ինտերֆաքսին» հարցազրույցում ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։

«Մասնավորապես, մենք մասնակցում ենք Եվրասիական տնտեսական միության շրջանակում ինտեգրացիոն գործընթացներին: Հայաստանի և Բելառուսի ժողովուրդների միջև կա ամուր բարեկամություն: Սա արտահայտվում է մարդկային հարաբերություններում: Եվ, իհարկե, մենք անտարբեր չենք այն բանի նկատմամբ, թե ինչ տեղի է ունենում Բելառուսում»,- ասել է Մնացականյանը։

Հարցին, թե ինչպես կվարվի ՀՀ-ն, եթե ՀԱՊԿ-ից Բելառուս օգնության ուղարկելու համար քվեարկություն լինի, Մնացականյանը նշել է, որ նման հարց նախաձեռնելու համար հիմնական դերը կատարում է երկիրը, որ բարձրացնում է օգնության հարցը, բայց Բելառուսի կողմից նման հարց չի բարձրացվել։

Անդրադառնալով մեկ այլ դիտարկման, թե ՀՀ-ն անցել է հեղափոխության ճանապարհով, սակայն այժմ Բելառուսի ղեկավարին սատարում է, Մնացականյանը նշել է, որ երկու երկրի իրավիճակների միջև զուգահեռներ անցկացնելը ճիշտ չէ։

«Այո, կարող են լինել որոշ ընդհանուրություններ, բայց, ընդհանուր առմամբ, դրանք տարբեր իրավիճակներ են: Ամենակարևորը՝ ընդունել և գիտակցել, որ հարցի լուծումը Բելառուսի ժողովրդի իրավասությունն է: Մենք հույս ունենք, որ այս իրավիճակը կլուծվի խաղաղ ճանապարհով»,- ասել է նա։

Հարցին՝ Հայաստանը պաշտոնապես ճանաչում է Լուկաշենկոյին որպես այդ երկրի օրինական ղեկավար, Մնացականյանը պատասխանել է, որ վարչապետ Փաշինյանը շնորհավորել է Բելառուսի նախագահին։

Օգոստոսի 9-ի նախագահական ընտրությունների ավարտից հետո Բելառուսում հակակառավարական ցույցեր են անցկացվում, որոնք առաջին օրերին ուղեկցվել են ոստիկանության կողմից բռնի ուժի կիրառմամբ։ Ընդդիմությունը պնդում է, որ գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի նախաձեռնությամբ ընտրությունների արդյունքները կեղծվել են: Ըստ պաշտոնական տվյալների՝ նա հավաքել է ձայների 80.1%-ը, իսկ նրա հիմնական հակառակորդ Սվետլանա Տիխանովսկայան՝ 10.1%:

Բողոքի ցույցերը երկրի իշխանությունների դեմ չեն դադարում։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---