ՀՖՖ․ Հավաքական հրավիրված բոլոր 23 ֆուտբոլիստը միացել են թիմին

ՀՖՖ․ Հավաքական հրավիրված բոլոր 23 ֆուտբոլիստը միացել են թիմին

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 1-ի առավոտյան Հայաստանի ազգային հավաքականը սկսել է մարզական հավաքը, հրավիրված բոլոր 23 ֆուտբոլիստը միացել են թիմին։ Հավաքը մեկնարկել է ֆուտբոլիստների թեստավորմամբ:

ՀՖՖ-ից հայտնում են, որ սեպտեմբերի 1-ի երեկոյան ազգային հավաքականը կանցկացնի առաջին մարզումը՝ Խոակին Կապառոսի գլխավորությամբ:

Սեպտեմբերի 5-ին և 8-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի ՈւԵՖԱ-ի Ազգերի Լիգայի C լիգայի 2-րդ խմբի առաջին և երկրորդ տուրերի հանդիպումները՝ նախ հյուրընկալվելով Հյուսիսային Մակեդոնիային, ապա Երևանում ընդունելով Էստոնիայի ընտրանուն։

Ավելի վաղ հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը հայտարարել էր, որ չի կարող մասնակցել հավաքականի առաջիկա խաղերին՝ վատ մարզավիճակի պատճառով։ Մխիթարյանը քննադատության էր արժանացել, որոշները պնդում էին, որ խաղին չմասնակցելու պատճառը ՀՖՖ հետ ունեցած կոնֆլիկտն է։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---