ԱԳՆ-ն կոռեկտ չի համարում մեկնաբանել Լավրովի՝ բանակցային սեղանի փաստաթղթերի մասին հայտարարությունը

ԱԳՆ-ն կոռեկտ չի համարում մեկնաբանել Լավրովի՝ բանակցային սեղանի փաստաթղթերի մասին հայտարարությունը

PanARMENIAN.Net - Հուլիսյան մարտերից առաջ Հայաստանը բազմիցս է հայտարարել, որ Արցախյան հակամարտության խաղաղ բանակցային սեղանին չկա որևէ փաստաթուղթ, իսկ մարտերից հետո առաջնահերթությունը խաղաղ գործընթացի վերականգնման ուղղությամբ ջանքերի գործադրումն է։ Այս մասին հայտարարել է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը` մեկնաբանելով ռուս արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, թե բանակցային սեղանին քննարկվում են Մոսկվայի՝ 2019-ի ներկայացրած առաջարկները։

«Թե կոնկրետ ինչ փաստաթղթերի մասին է խոսել ռուս պաշտոնյան» ճշտող հարցին Նաղդալյանը պատասխանել է, որ կոռեկտ չի համարում մեկնաբանել Լավրովին, քանի որ նրա հայտարարությունների բովանդակությանը կամ մտադրությանը տեղյակ չէ։

Խոսնակը նշել է, որ ռուս գործընկերոջ հայտարարությունից հետո ՀՀ արտգործանախարարը հայտնել է, որ չի կարող լինել ԼՂ հիմնախնդրի լուծման որևէ փուլային տարբերակ, որով երկրորդ պլան մղվեն ՀՀ առաջնահերթությունները, որոնք են Արցախի կարգավիճակը և անվտանգությունը։

«Մենք հստակ ընդգծել ենք խաղաղ գործընթացում մեր գերակայությունը, Արցախի համապարփակ անվտանգության ապահովումը և Արցախի կարգավիճակը՝ այն է՝ առանց որևէ սահմանափակման ինքնորոշման իրավունքի ճանաչման միջոցով»,- ասել է խոսնակ Նաղդալյանը։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---