ԱԺ փոխխոսնակն առաջարկում է 5 մլն դրամ գանձել վիրավորանքի համար, 10 մլն՝ զրպարտության

ԱԺ փոխխոսնակն առաջարկում է 5 մլն դրամ գանձել վիրավորանքի համար, 10 մլն՝ զրպարտության

PanARMENIAN.Net - ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում քննարկման է ներկայացրել «Քաղաքացիական օրենսգրքում» փոփոխություն կատարելու իր նախագիծը, որով առաջարկում է խստացնել վիրավորանքի համար պատիժը, գրում է «Առավոտը»:

Սիմոնյանը՝ անդրադառնալով համացանցում վիրավորանքի և զրպարտության դեմ պայքարին, առաջարկել է 5 մլն դրամ գանձել վիրավորանքի համար և 10 մլն դրամ վարչական տույժ սահմանել զրպարտության համար։

Գործող օրենսդրությամբ վիրավորանքի համար նախատեսված է 1 մլն դրամ վարչական տույժ, իսկ զրպարտության՝ 2 մլն դրամ։

«Այսօր իրավիճակ կա, որտեղ բավականին մեծ գումարներ մղված են՝ տեղեկատվական պատերազմ իրականացնելու համար: Կարևորում եմ, որ ՀՀ-ում խոսքի, մամուլի ազատությունը ամենակարևոր բաներից են, որի հետ կապված պետք է շատ զգույշ լինենք: Բայց միևնույն ժամանակ սուտը, զրպարտությունը, լկտիությունը, ուղղորդված պատվերով իրականացվող գործողություններն ու լրատվությունը տարբեր բաներ են։ Ատելության մթնոլորտի մի մասը սուտն ու զրպարտությունն է, երբ քաղաքական գործչին վերագրվում է մի բան, որն իր հետ կապ չունի»,- ասել է Ալեն Սիմոնյանը:

Նա հավելել է, որ անձամբ ինքը վեց դատական հայց ունի՝ զրպարտության և վիրավորանքի հետ կապված։

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---