Covid-19-ի 172 նոր դեպք՝ ՀՀ-ում․ Վիրուսից 3 մահ կա

Covid-19-ի 172 նոր դեպք՝ ՀՀ-ում․ Վիրուսից 3 մահ կա

PanARMENIAN.Net - Հայաստանում սեպտեմբերի 12-ի դրությամբկորոնավիրուսի դեպքերի թիվը հասել է 45,675-ի՝ նախորդ օվա համեմատ ավելանալով 172-ով, հայտնում են առողջապահության նախարարությունից։ Ապաքինվել է ևս 171 պացիենտ, ընդհանուր առմամբ առողջացածների թիվը 41,605 է։

Մահվան երկու դեպք է գրանցվել՝ պացիենտները եղել են 61 և 55 տարեկան տղամարդիկ, ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Մեկ պացինետ ունեցել է կորոնավիրուս, սակայն մահվան պատճառն այլ է։

Ընդհանուր առմամբ վիրուսից մահվան դեպքերի թիվը ՀՀ-ում հասել է 911-ի, կորոնավիրուս ունեցող, սակայն այլ պատճառով մահացածների ընդհանուր թիվը 281 է:

Կորոնավիրուսից փաստացի բուժվում է 2878 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 234,631 թեստավորում:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---