ՀՀ-ում կորոնավիրուսի 107 նոր դեպք կա և 3 մահ

ՀՀ-ում կորոնավիրուսի 107 նոր դեպք կա և 3 մահ

PanARMENIAN.Net - Հայաստանում սեպտեմբերի 14-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 45,969-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 107-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Ապաքինվել է ևս 34 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 41,693 է, փաստացի բուժվողներինը՝ 3075։

Մահվան 3 դեպք է գրանցվել. բոլորը՝ կորոնավիրուսից։ Ընդհանուր առմամբ կորոնավիրուսից մահվան 919 դեպք կա, այլ պատճառով՝ 282։

Մեկ օրում թեստավորվել է 2631 մարդ։ Ընդհանուր առմամբ, 240,943 թեստ է արվել։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---