Հայաստան. Պետական միջնաժամկետ պարտատոմսերի տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 507 760 922 դրամ

PanARMENIAN.Net - 2009թ. փետրվարի 12-ին տեղի է ունեցել 60 ամիս մարման ժամկետով պետական (գանձապետական) միջնաժամկետ AMGN60052135 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ, ասվում է Հայաստանի ֆինանսների նախարարության պաշտոնական կայքում զետեղված հաղորդագրության մեջ



Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 000 000 000 դրամ է, իսկ պահանջարկը` 550 000 000 դրամ, որից մրցակցային` 480 000 000 դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 540 000 000 դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 507 760 922 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 10.5000 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 10.5000 տոկոս:

Աճուրդին մասնակցել է 5 գործակալ:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---