ՌԴ-ում պատվաստանյութը փորձարկող կանանց ժամանակավոր խորհուրդ չի տրվում հղիանալ և ձվաբջջի դոնոր լինել![]() 16 սեպտեմբերի 2020 - 14:00 AMT PanARMENIAN.Net - Ռուսական Sputnik V պատվաստանյութի փորձարկմանը մասնակցող կանանց խորհուրդ չի տրվում հղիանալ այդ ընթացքում, կրծքով կերակրել և պատվաստումից հետո երեք ամվա մեջ դառնալ ձվաբջջի դոնոր։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ հղիացածներն անմիջապես կհեռացվեն պատվաստումների ծրագրից և կառնվեն հսկողության տակ: Իսկ տղամարդկանց խորհուրդ է տրվել խուսափել բեղմնավորումից, ինչպես նաև արհետսական բեղմնավորման համար սերմնահեղուկ չտրամադրել և հետազոտությունների ընթացքում, և դրանց ավարտից հետո 3 ամվա ընթացքում։ Կամավորները պետք է դադարեցնեն ալկոհոլ օգտագործելը պատվաստումից երեք օր առաջ, իսկ հետազոտությունների ընթացքում պետք է չչարաշահեն այն։ Ծխողները պետք է սահմանափակվեն օրական 10 ծխախոտով։ Օգոստոսի 11-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ կորոնավիրուսի դեմ ռուսական առաջին պատվաստանյութը գրանցվել է, այն արդյունավետ է, իմունային պատասխան է ձևավորում։ Այն դրվել է արտադրության, միաժամանակ փորձարկումներ է անցնում 30,000 կամավորի մոտ։ Օգոստոսի սկզբին ԱՀԿ-ն հորդորել էր Ռուսաստանին զգուշավոր լինել Covid-19-ի դեմ պատվաստանյութի հարցում։ Կազմակերպության ներկայացուցիչը հայտնել էր, որ յուրաքանչյուր պատվաստանյութ կամ այլ դեղամիջոց պետք է կլինիկական տարբեր փորձարկումների և թեստերի ենթարկվի, և միայն դրանից հետո արտոնագիր ստանա և կիրառվի։ ![]() ![]() Վրաստանի տարածքի մի մասը օտար պետության փոխանցելու մասով 2 մեղադրյալ ու 100 հարցաքննված կա 2019-ի համեմատ զբոսաշրջային ուղղություններում օտարերկրյա զբոսաշրջիկների քանակը պակասել է 900 միլիոնով Հայտնի է, որ ահաբեկիչներից մեկը «Իսլամական պետություն» խմբավորման համակիր է 2020 թվականի օգոստոսից Թուրքիայից Ադրբեջան պաշտպանական և ավիացիոն միջոցների արտահանման ծավալները խիստ աճել են ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |