Սարգսյան․ Թուրքիան պետք է դուրս բերվի ԼՂ հակամարտությունից, այս խնդրի մասը չպետք է լինի

Սարգսյան․ Թուրքիան պետք է դուրս բերվի  ԼՂ հակամարտությունից, այս խնդրի մասը չպետք է լինի

PanARMENIAN.Net - Թուրքիան պետք է դուրս բերվի Ղարաբաղյան հակամարտությունից, քանի որ դրա մաս լինել չի կարող, իսկ բանակցություններ սկսվել չեն կարող, քանի դեռ հրթիռակոծվում են գյուղեր ու քաղաքներ, Al Jazeera հեռուստաընկերության «Հատուկ հարցազրույց» ծրագրի եթերում ասել է նախագահ Արմեն Սարգսյանը՝ հավելելով, որ ռազմական գործողությունների դադարեցման որոշումը պիտի կայացնեն Լեռնային Ղարաբաղը, Հայաստանն ու Ադրբեջանը։

«Դուք ասում եք, թե արդյո՞ք հնարավոր է հիմա երկխոսություն սկսել, երբ F-16-երը սպանում են կանանց և տղամարդկանց՝ հրթիռակոծելով գյուղեր և քաղաքներ: Ինչպե՞ս կարող ես բանակցություններ սկսել, երբ Թուրքիան, որն այս հակամարտության մասը չէ, կրակում է Լեռնային Ղարաբաղի քաղաքների և գյուղերի վրա: Բացատրեք ինձ՝ ինչպե՞ս է հնարավոր նման բան: Առաջին հերթին Թուրքիան պետք է դուրս բերվի այս հակամարտությունից, նրանք այս խնդրի մասը չպետք է լինեն»,-ասել է Սարգսյանը՝ նշելով, որ Թուրքիան իր գործողություններով չպետք է ապակայունացնի ամբողջ տարածաշրջանը:

Մեկնաբան Հասան Ջամուլի դիտարկմանը, թե Թուրքիան մինչև հիմա ժխտում է, որ ուղղակի աջակցություն է ցուցաբերում, նախագահ Սարգսյանը պատասխանել է, որ նրանք ճիշտ չեն ասում։

«Թուրքիան նույնն է անում Սիրիայի, Լիբիայի, Իրաքի դեպքում: Հիշում եմ ամերիկացի մեծագույն նախագահներից մեկի խոսքը, որն ասում էր, որ կարող եք հիմարացնել բոլորին ինչ-որ ժամանակ, կարող եք ինչ-որ մարդկանց հիմարացնել երկար ժամանակ, բայց չեք կարող բոլոր մարդկանց մշտապես հիմարացնել: Թուրքիան հիմարացնում է միջազգային հանրությանը»,-եզրափակել է Սարգսյանը:

Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծավծ պատերազմում Թուրքիայի միջամտության բազմաթիվ ապացույցներ կան։ Պատերազմական գործողությունների հենց առաջին օրը Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ասել էր, որ իրենց դեմ կռվում է Թուրքիան՝ օգտագործելով F-16ործանիչները։ Ավելի ուշ հակամարտությանը թուքրական միջամտության մասին խոսել էին նաև արտասհմանյան լրատվամիջոցները, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարներն առանձին հայտարարություններով անընդունելի էին համարել երրորդ կողմի ամսնակցությունը կոնֆլիկտին։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---