WBO նախկին չեմպիոն Արթուր Գրիգորյանը կրկին դուրս կգա ռինգ17 փետրվարի 2009 - 16:25 AMT PanARMENIAN.Net - Թեթեւ քաշում նախկին WBO չեմպիոն Արթուր Գրիգորյանը, որը բռնցքամարտիկի իր կարիերան ավարտեց 2004թ., կրկին դուրս կգա ռինգ փետրվարի 24-ին «Universum» պրոմոուտերական ընկերության 25-ամյակին նվիրված հանդիսության ժամանակ: Գրիգորյանի մրցակիցը վեց ռաունդներից կազմված մենամարտում կլինի բուլղարացի Կիրկոր Կիրկորովը: Աշխարհի չեմպիոններ Սյուզի Քենթիկյանը, Ինա Մենցերը, Ալեսյա Գրաֆն ու Ռեգինա Հալմիխը «Universum» պրոմոուտերական ընկերության հոբելյանական հանդիսության ժամանակ հանդես կգան անսովոր ոճում` կկրեն ռաունդների համարներով պաստառները: Նշենք, որ Գրիգորյանը, որն այս տարի դառնում է 42 տարեկան, WBO չեմպիոն է եղել 1996-2004թթ.: Հայազգի Արթուրը հանդես էր գալիս Ուզբեկստանի համար: Սիրողական ռինգում նա հաղթել է Բարի կամքի խաղերում Սիեթլում, եղել է 1991թ. աշխարհի առաջնության արծաթե մրցանակակիրը, ԽՍՀՄ վերջին վաստակավոր վարպետներից մեկն է: Նրա հաշվին են հաղթնակներ այնպիսի պրոֆեսիոնալների հանդեպ, ինչքպիսիք են Լեոնարդո Դորինն ու Շեյն Մոսլին: Ընդամենը նա 38 մենամարտ է ունեցել, որոնցից 37-ում հաղթել է, կրելով մեկ պարտություն բրազիլացի Ասելինո Ֆրեյթասից: Մարզական կարիերայի ավարտից հետո նա մնացել է աշխատելու «Universum»-ում որպես մարզիչ: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Ըստ ՄԱԿ–ում Թուրքիայի ներկայացուցչի՝ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում «Ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»,–ասել է նա Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել ՔՊ–ական պատգամավոր․ «Շողակաթը» ի՞նչ հեռուստաընկերություն է, ո՞ւմ է պատկանում, ի՞նչ պիտի եթեր տա Հակոբյանը պատասխանել, որ կարծում են, որ ալիքի եկեղեցական բաղադրիչը պետք է նվազեցվի Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին․ Չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի «Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որ բոլոր մեխանիզմները գործեն»,–ասել է նա |