ՌԴ-ից ՀՀ է ժամանել ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը նախապատրաստող խումբը

ՌԴ-ից ՀՀ է ժամանել ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը նախապատրաստող խումբը

PanARMENIAN.Net - Մոսկվայից Երևան են ժամանել ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի նախապատրաստական խմբի անդամները, հայտնել է արտաքին գործերի նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը, փոխանցում է «Հետքը»:

Երևանի ժամանակով 13:00-ի սահմաններում «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք է կատարել ՌԴ կառավարական «Իլ-96» ինքնաթիռը (գրանցումը՝ RA-96019)։ Այն ժամանել է Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանից:

Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը հայտնել է, որ տեղեկություն չունի ժամանած ինքնաթիռի մասին: Նա, սակայն, նշել է, որ մյուս կողմից՝ հայտնի է, որ Երևանում հոկտեմբերի 9-ին նախատեսված է անցկացնել ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը, որին մասնակցելու հրավեր է ստացել նաև ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը:

Դեռ սեպտեմբերի 18-ին, երբ Արցախի դեմ թուրք-ադրբեջանական ռազմական ագրեսիան չէր սկսվել, ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Միշուստինի մասնակցությունը կախված է համավարակի իրավիճակից: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական լրատվամիջոցներին հայտնել է, որ Հայաստանը պատրաստ է անցկացնել նիստը և ոչինչ չի փոխվել:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---