Հրանտ Վարդանյանը ոչ ստանդարտ լուծումներ է առաջարկում ֆինանսական ճգնաժամից դուրս գալու համար

PanARMENIAN.Net - «Այն, ինչ կատարվում է աշխարհում, հանդիսանում է երկրների, ֆինանսական եւ բանկային սեկտորների տնտեսության սխալ գործառության արդյունքը»,- այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է «Գրանդ Հոլդինգի» ղեկավար Հրանտ Վարդանյանը: Նրա խոսքով, նման իրադրության մեջ, ինչպիսին դասավորվել է կապված ֆինանսական ճգնաժամի հետ, անհրաժեշտ են ոչ ստանդարտ լուծումներ եւ անհատական մոտեցում, անհրաժեշտ է մշակել շուկայի թույլ մասնակիցների սուբսիդացիայի քաղաքականություն, այլ ոչ թե` օգնել մեկին եւ արհամարել մյուսին: Հայ ձեռներեցը նշել է, որ մարդկանց մեջ ինչ-որ վախ կա համաշխարհային ճգնաժամի գիտակցությունից, բայց ճգնաժամից տուժում են ոչ բոլոր արտադրություններն ու ոլորտները, ոչ բոլոր պետություններն են միատեսակ կերպով ենթարկվում դրա ազդեցությանը: «Այն, ինչի վկաները մենք դարձանք 90-ականներին, ոչ մի համարժեքներ չունի աշխարհում»,- ասել է ձեռներեցը եւ ավելացրել, որ եթե «մենք դիմացել ենք այդ տարիներին, ճգնաժամը մեզ չի վախեցնի, պարզապես անհրաժեշտ է մի կողմ դնել «իշխանություն-ընդդիմություն խաղերը եւ միասին աշխատել»: «Հրանտ Վարդանյանի խոսքով, դրամի կայունության շնորհիվ Հայաստանը չենթարկվեց «շոկային թերապիայի», իսկ կառավարությունն իր հերթին վարում է պաշտպանական քաղաքականություն` բարձրացնելով ներկրվող ապրանքների հարկերը եւ նպաստելով ներքին շուկայի զարգացմանը:



Պատասխանելով «ռուբլու գոտու» ստեղծման մասին հարցին` նա ասել է, որ ոչ մի արգելք չի տեսնում Ռուսաստանի եւ ԱՊՀ երկրների հետ ընդհանուր դրամով առեւտուր կատարելու հարցում, իսկ հայերին խորհուրդ է տվել պահուստները դոլարով պահել, «Գրանդ Հոլդինգի» պահուստները պահվում են հումքի տեսքով:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---