Իսրայելը կճանաչի Հայոց ցեղասպանությունը, եթե ձերբազատվի «Հոլոքոսթի մենաշնորհից»

PanARMENIAN.Net - Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանի վարքագիծը Դավոսում նոր զարգացումների հույսեր առաջացրեց: Նույնիսկ եղան կարծիքներ, որ Իսրայելը կճանաչի Հայոց ցեղասպանությունը Թուրքիային պատժելու համար միայն: Սակայն, դա կարելի էր հավանական համարել, եթե չլիներ Հայոց ցեղասպանության չճանաչման երկրորդ պատճառը` Հոլոքոստի եզակիության խնդիրը: Այդ մասին PanARMENIAN.Net ին է հաղորդել արեւելագետ, Հայոց ցեղասպանության թանգարանի տնօրեն Սուրեն Մանուկյանը:



«Սա ավելի կարեւոր եւ հրեական ինքնության համար չափազանց զգայուն հարց է: Եվ միայն թուրք-իսրայելական հարաբերությունների վատթարացումը բավարար չի լինի, սա հաղթահարելու համար: Այն տեղի կունենա միայն այն ժամանակ, երբ հրեական հասարակությունը պատրաստ լինի ձերբազատվել սեփական Ցեղասպանության մենաշնորհի բարդույթից: Հակառակ պարագայում, որքան էլ վատթարանան Անկարայի եւ Թել-Ավիվի հարաբերությունները, Իսրայելում կսպառնան Հայոց ցեղասպանության ճանաչումով, կօգտագործեն այն Թուրքիայի վրա ճնշում գործադրելու համար, սակայն այդպես էլ չեն ճանաչի պետականորեն»,-ընդգծել է արեւելագետ, Հայոց ցեղասպանության թանգարանի տնօրենի տեղակալ Սուրեն Մանուկյանը: Նրա խոսքերով, այս պարագայում հետաքրքրական է, որ Իսրայելի վարչապետի ամենահավանական թեկնածուն, Լիքուդ կուսակցության նախագահ Բենյամին Նետանյահուն, օրինակ, խոստացել է ճանաչել Ուկրաինական Հոլադամորը:



«Ավելի հավանական է թվում, ԱՄՆ-ում հրեական լոբբինգային կազմակերպությունների դիրքորոշման որոշակի փոփոխություն: Այս գործընթացն արդեն սկսվել էր դեռ 2007թ., եւ Թուրքիայի ու Իսրայելի հարաբերությունների վատթարացման դեպքում, կարող է անշրջելի դառնալ եւ հրեական կազմակերպությունները կդադարեն պայքարել Հայոց ցեղասպանությունը ԱՄՆ Կոնգրեսսում ճանաչող 106 բանաձեւի դեմ, որն այդ դեպքում ընդունվելու ավելի մեծ հնարավորություններ կունենա»:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---