ՀՀ ԱԱԾ տնօրենը պաշտոնանկ է արվել![]() 8 հոկտեմբերի 2020 - 12:59 AMT PanARMENIAN.Net - ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանն ազատվել է աշխատանքից։ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է հրամանագիրը։ Նրա մեկ այլ հրամանագրով ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Միքայել Համբարձումյանը։ Քյարամյանն ԱԱԾ տնօրեն էր նշանակվել 2020-ի հունիսի սկզբին։ Նա մայիսի 5-ին նշանակվել էր Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Քննչական կոմիտեի ղեկավարի տեղակալի՝ հատուկ իր համար բացված պաշտոնում մի քանի ժամ անցկացնելուց հետո։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Հրետակոծություններից վիրավորվել են նաև տեղացի և ֆրանսիացի լրագրողներ։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |