ԱԳՆ-ն՝ Սբ Ղազանչեցոցի մասին. Ադրբեջանի հերթական հանցագործությունն է, մարտահրավեր քաղաքակիրթ մարդկությանը

ԱԳՆ-ն՝ Սբ Ղազանչեցոցի մասին. Ադրբեջանի հերթական հանցագործությունն է,  մարտահրավեր քաղաքակիրթ մարդկությանը

PanARMENIAN.Net - Արցախի մշակութային մայրաքաղաք Շուշիի կենտրոնում գտնվող Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարին հասցված հարվածներն Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության հերթական հանցագործությունն է, որը բացահայտում է նրա հակամարդկային Էությունը, հայտարարել են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։

ԱԳՆ-ից խստորեն դատապարտել են Ադրբեջանի հանցանքը՝ նշելով, որ այն միաժամանակ նաև մարտահրավեր է քաղաքակիրթ մարդկությանը։

ԱԳՆ-ից հիշեցրել են Ադրբեջանին, որ կրոնական պաշտամունքի վայրերի և մշակութային հուշարձանների թիրախավորումն ամրագրված է միջազգային հումանիտար իրավունքում՝ որպես պատերազմի հանցագործություն, որի համար պատասխանատվությունը չունի վաղեմության ժամկետ։

«Ադրբեջանը, որն ամբողջովին բնաջնջել է հայկական մշակութային ժառանգությունը Նախիջևանում և հայ ժողովրդի պատմական հայրենիքի այլ մասերում, այժմ փորձում է Արցախի դեմ սանձազերծած ռազմական ագրեսիայի շրջանակում հայրենիքից և պատմական հիշողությունից զրկել արցախահայությանը»,- հայտարարել են ԱԳՆ-ից՝ հավելելով, որ Ադրբեջանն ընդօրինակում է իր դաշնակից ահաբեկիչների գործելոճը։

Հոկտեմբերի 8-ին ադրբեջանական կողմը 2 անգամ հարվածել է Սբ Ամենափրկիչին՝ եկեղեցուն ավերածություններ պատճառելով։ Երկրորդ հարվածի ժամանակ ներսում նաև ռուս լրագրողներ են եղել։ Նրանցից մեկի վիճակը ծանր է։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---