Դաղստանում ընկած զինամթերքը նույնացվում է ադրբեջանական Ս-300 հրթիռի հետ 9 հոկտեմբերի 2020 - 15:45 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 8-ին Դաղստանի՝ Ադրբեջանի հետ սահմանակից Չիրագ գյուղում զինամթերքի մնացորդ էր հայտնաբերվել, ենթադրվում էր, որ դրանք Լեռնային Ղարաբաղի հակամարտության շրջանում կիրառված մարտական արկի մնացորդներ են։ Ռազմական թեմաներով զբաղվող թվիթերյան հարթակներից մեկը գրում է, որ դրանք նույնացվում են Ս-300 հակաօդային պաշտպանության համակարգերի ցամաք-օդ տեսակի 48N6E2 հրթիռների հետ։ Ենթադրվում է՝ այն արձակվել է ադրբեջանական Ս-300 ՊՄՈւ-2 զենիթահրթիռային համալիրից։
Ավելի վաղ Իրանի տարածքում Լեռնային Ղարաբաղի մարտերում կիրառվող մի քանի արկ և անօդաչու թռչող սարք էր ընկել, 6 տարեկան երեխա և քաղաքացիական ենթակառուցվածքներ էին տուժել։ Իրանը կողմերին կոշտ զգուշացում էր տվել, որ այլևս իր տարածքում չհայտնվի մարտերում արձարկված զինամթերք։ Ադրբեջանական կողմը այդ առիթով ներողություն էր խնդրել Իրանից։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ֆասթ Բանկը 6 մլն դրամ է նվիրաբերել ՊՈԱԿ-ին Մի դրամի ուժը՝ «Կյանքի ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպությանը Կազմակերպությունը զբաղվում է էպիլեպսիա ունեցող երեխաների ախտորոշմամբ, դեղորայքի ապահովման հարցերով ու բուժմամբ Վարդապետյան. «Մարտի 1»-ի գործով նոր փամփուշտներ կան` ուղարկվել են փորձաքննության «Այո, նոր են, մարդիկ ներկայացնում են»,–ասել է նա ԿԳՄՍՆ․ «Վերջին դաս»-ը կազմակերպելիս բացառել դրամահավաքը Վերջին դասը նախատեսված է մայիսի 24-ին և 25-ին |