ՀՀ ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը կմեկնարկի 16։00-ին

ՀՀ ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը կմեկնարկի 16։00-ին

PanARMENIAN.Net - Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների մակարդակով Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցությունները կսկսվեն Մոսկվայում՝ ժամը 15:00-ին (Երևանի ժամանակով՝ 16:00), հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել էր, որ հոկտեմբերի 9-ին Ադրբեջանի և Հայաստանի միջև խորհրդակցություններ կանցկացվեն արտգործնախարարների մակարդակով:

«Արտաքին գործերի նախարարները ժամանում են Մոսկվա, և այսօր նրանք կսկսեն աշխատել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: Մենք ակնկալում ենք, որ այս հանդիպումը կսկսվի ցերեկվա ժամը երեքին», - լրագրողներին ասել է Պեսկովը:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կեսգիշերին կոչ էր արել դադարեցնել Ղարաբաղում ընթացող մարտական գործողությունները՝ գերիներին և զոհվածների մարմինները փոխանակելու նպատակով: Նա նաև Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հոկտեմբերի 9-ին հրավիրվել են ՌԴ՝ այդ հարցերով խորհրդակցությունների։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---