ՌԴ վարչապետ․ Պետք է անհապաղ դադարեցնել կրակը, պատրաստ ենք աջակցել ԼՂ կարգավորմանը

ՌԴ վարչապետ․ Պետք է անհապաղ դադարեցնել կրակը, պատրաստ ենք աջակցել ԼՂ կարգավորմանը

PanARMENIAN.Net - Անհրաժեշտ է անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում, Ռուսաստանը պատրաստ է աջակցել հակամարտության կարգավորմանը, Երևանում ԵԱՏՄ երկրների միջկառավարական խորհրդի նիստին հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը։

Նրա խոսքով՝ անհրաժեշտ է ապահովել ռազմական գործողությունների անհապաղ դադարեցում և քայլեր ձեռնարկել հակամարտության դիվանագիտական կարգավորման համար։

«Ռուսաստանը պատրաստ է դրան աջակցել՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ համատեղ»,- ասել է նա։

Հոկտեմբերի 9-ին Մոսկվայում սպասվում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։ ԱԳ նախարարների հանդիպումը նախաձեռնել է Մոսկվան։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել դադարեցնել Ղարաբաղում ընթացող մարտական գործողությունները՝ գերիներին և զոհվածների մարմինները փոխանակելու նպատակով:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---