Քաղուժերը Փաշինյանի հետ հանդիպումից հետո, հրապարակային հնչածից բացի, այլ բան չեն հայտնել

Քաղուժերը Փաշինյանի հետ հանդիպումից հետո, հրապարակային հնչածից բացի, այլ բան չեն հայտնել

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արտախորհրդարանական մոտ մեկ տասնայկ ուժերի հանդիպումից հետո կուսակցությունների ներկայացուցիչները զրուցել են լրագրողների հետ՝ հպանցիկ ներկայացնելով հանդիպման ընթացքում քննարկվածը, փոխանցում է Ա1+-ը։

Մասնակիցների թվում են եղել Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը, ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը, «Հանուն հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանը, «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը, «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը։

Հանդիպումից հետո Շարմազանովը նշել է, որ վարչապետի հետ քննակման թեման Արցախն է եղել, իսկ այլ ինֆորմացիա հայտնել չի կարող։

«Ես չգիտեմ մեր կարծիքը վարչապետի կարծիքի հետ համընկնում է, թե ոչ, բայց մեր կարծիքը հստակ ասել ենք՝ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում»,- հայտարարել է Շարմազանովը՝ պատասխանելով Արցախի կարգավիճակի մասին հարցին։

Հանդիպումից այլ մանրամասներ չի հայտնել նաև Սուրեն Սահակյանը։ Նա նշել է, թե հանդիպման ընթացքում վարչապետն ասել է այն, ինչ արդեն լսել են հրապարակային ելույթներում։

Կուսակցությունների ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո Կառավարության շենք են մտել ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններից մի քանիսը, այդ թվում` Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---