Հայ սամբիստներն առանց մեդալների են վերադարձել Աշխարհի գավաթից19 փետրվարի 2009 - 17:17 AMT PanARMENIAN.Net - Հայ սամբիստներ Աշոտ Դանիելյանը (74կգ ք/կ) եւ Վաչե Վարդանյանը (68կգ ք/կ) ավարտել են իրենց ելույթները Աշխարհի գավաթին, որն անցկացվում էր Մինսկում փետրվարի 15-18: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Հայաստանի Սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լեւոն Հայրապետյանը, այդ առաջնությունը հայ սամբիստների համար նախապատրաստական բնույթ էր կրում:«Աշխարհի գավաթը Մինսկում աշխարհի գավաթների փուլերից մեկն է, որոնք անցկացվում են տարին 5-6 անգամ աշխարհի տարբեր քաղաքներում: Եւ որպեսզի լիարժեք նվաճել աշխարհի գավաթակրի կոչումը, անհրաժեշտ է մասնակցել բոլոր փուլերին: Մինսկում Աշոտ Դանիելյանը երեք մենամարտ ունեցավ, եւ բոլորն էլ բելառուս մարզիկների հետ: Դրանցից երկուսում նա հաղթանակ տարավ, բայց պարտություն կրեց երրորդ մենամարտում եւ չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ: Դանիելյանն առաջնությունում զբաղեցրեց 5-րդ տեղը: Իսկ Վաչե Վարդանյանը անհաջող ելույթ ունեցավ եւ իր ելույթներն ավարտեց անարդյունք»,- ասել է Լեւոն Հայրապետյանը: Լեւոն Հայրապետյանը նաեւ նշել է, որ հայ սամբիստներին գործնական մենամարտեր եւ միջազգային փորձ է պակասում կառավարության կողմից անբավարար ֆինանսական աջակցության պատճառով: «Մեզ ֆինանսներ են պակասում այլ ոչ պաշտոնական առաջնություններին մասնակցելու համար: Պետությունը հիմնականում միջոցներ է հատկացնում օլիմպիական մարտական մարզաձեւերի համար, ինչպիսին են ըմբշամարտը, բռնցքամարտը եւ ձյուդոն, իսկ սամբոն մնում է կառավարության ուշադրությունից դուրս: Մինչդեռ համաշխարհային առաջնություններին նախապատրաստվելու համար նման առաջնությունները շատ կարեւոր դեր են խաղում: Դեկտեմբերին եւ հունվարին մենք ուսումնա-մարզական հավաքներ չենք ունեցել: Միլանում Եվրոպայի առաջնությունից առաջ էլ, որը տեղի կունենա մայիսի 14-18, մենք միայն մեկ միջազգային մրցույթ ունենք. մենք կմասնակցենք սամբոյի հիմնադիր Արկադի Խարլամպիեւի անվան առաջնությունում, որը տեղի կունենա Մոսկվայում ապրիլի 24-27»,- նշել է Հայրապետյանը: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | ՀՀ և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովներն արձանագրություն են ստորագրել Կոորդինատները հստակեցվել են ԽՍՀՄ ԶՈւ ԳՇ 1976թ. տեղագրական քարտեզի համաձայն Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին |