ՊՆ․ Բաքու-Նովոռոսիյսկ նավթամուղը թիրախավորելու մասին հակառակորդի լուրը սուտ է

ՊՆ․ Բաքու-Նովոռոսիյսկ նավթամուղը թիրախավորելու մասին հակառակորդի լուրը սուտ է

PanARMENIAN.Net - Ադրբեջանի դատախազության տարածած հաղորդագրությունը, թե, իբր, Հայաստանը թիրախավորել է Բաքու-Նովոռոսիյսկ նավթամուղը, բացարձակ սուտ է։ Այդ մասին ֆեյսբուքայն իր էջում գրել է պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը։

«Իսկ ստերն անգամ մեկնաբանության կարիք չունեն»,- գրել է նա։

Ավելի վաղ Ադրբեջանի դատախազությունը հայտարարել էր, թե իբր ՀՀ ԶՈւ-ն փորձել է հրթիռակոծել նավթամուղը, հրթիռը ոչնչացվել է Բաքվի ՀՕՊ համակարգի միջոցով, իսկ բեկորներն ընկել են նավթամուղի հարևանությամբ։

Բաքու- Նովոռոսիյսկ նավթամուղը կասպյան նավթը կոչված է տեղափոխելու ՌԴ սևծովյան տարածաշրջան։Նավթամուղի երկարությունը 1330 կմ է, որից 231-ն անցնում է Ադրբեջանի տարածքով։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---