Վրաստանում պատանդառվածներն ազատության մեջ են, հանցագործին որոնում են

Վրաստանում  պատանդառվածներն ազատության մեջ են, հանցագործին որոնում են

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 21-ի կեսօրին Վրաստանի Զուգդիդի քաղաքում զինված տղամարդը մտել էր բանկի մասնաճյուղ և պատանդ վերցրել ներսում գտնվող աշխատակիցներին ու հաճախորդներին։ Հոկտեմբերի 22-ի դրությամբ պատանդներն ազատության մեջ են, ոստիկանությունը որոնում է հանցագործին։

Հոկտեմբերի 21-ի երեկոյան 22։00-ին ոստիկանությունը հնարավորություն է տվել հանցագործին լքել շենքը տեղի ոստիկանության դեպարտամենտի տնօրենի և 3 պատանդի ուղեկցությամբ՝ նրանց օգտագործելով որպես կենդանի վահան։

Ըստ ՆԳՆ-ի, պատանդառվել էր 43 մարդ։ ՆԳՆ-ն նշում է, որ նրանց հաջողվել է ազատել Սամեգրելո-Զեմո Սվանեթի ոստիկանության դեպարտամենտի տնօրեն Ավթանդիլ Գալդավայի շնորհիվ, որը կամավոր փոխարինել է պատանդների մեծ մասին։

Ըստ Վրաստանի Առաջին ալիքի, Գալդավան և 3 պատանդն այժմ ոստիկանության բաժանմունքներից մեկում են։

Ոստիկանության հայտարարության մեջ ասվում է, որ հատուկ ոստիկանական գործողությունների արդյունքում բոլոր պատանդներն ազատ են արձակվել, նրանց կյանքին և առողջությանը ոչինչ չի սպառնում, գրում է Sputnik Georgia-ն։

Տղամարդը զինված է եղել նռնակով և ինքնաձիգով։ Ահաբեկիչը կես միլիոն դոլար է պահանջել, ավտոմեքենա, ուղղաթիռ և ոստիկանության միջամտության բացառում՝ այլապես պատանդների կյանքի համար պատասխանատվություն չի կրում։ Տղամարդը կապվել է վրացական մի շարք հեռուստաալիքների հետ՝ վերահաստատելով իր պահանջներն ու 2 ժամ տվել պահանջների կատարման համար, դրանից եհտո սակայն նա շարունակում է պատանդների հետ բանկի ներսում մնալ։ Պատանդներից մեկի միջոցով ահաբեկիչը հայտարարել է, որ իր պահանջները չկատարելու դեպքում կսկսի սպանել ներսում գտնվողներին։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---