ՀՀ-ում կորոնավիրուսի 2306 նոր դեպք կա և 16 մահ22 հոկտեմբերի 2020 - 11:01 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում հոկտեմբերի 22-ի դրությամբ կորոնավիրուսի դեպքերը հասել են 70,836-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 2306-ով: Այդ մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։ ՀՀ-ում կորոնավիրուսի համավարակի բռնկումից ի վեր սա նոր դեպքերի ամենամեծ ցուցանիշն է։ Մահվան ևս 16 դեպք կա, 10-ը՝ կորոնավիրուսից, 6-ը՝ այլ պատճառով, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության հետևանքով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 1131 դեպք կա, այլ պատճառով՝ 327։ Ապաքինվել է ևս 568 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 49,787 է, փաստացի բուժվողներինը՝ 19,591 է։ Մեկ օրում թեստավորվել է 5189 մարդ։ Ընդհանուր առմամբ, 362,293 թեստ է արվել։ Ավելի վաղ առողջապահության նախարարությունը հայտարարել էր, որ պատերազմական իրավիճակում առավել կարևոր է դառնում զգոն լինելը և հակահամաճարակային կանոններին հետևելը, քանի որ կորոնավիրուսի դեպքերի աճն ավելի է ծանրաբեռնում պատերազմի պայմաններում գործող առողջապահական համակարգը։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |