Երեւանում կկայանա «Հակաթույն» ռոք-համերգը` նվիրված բնապահպանական խնդիրներին

PanARMENIAN.Net - Փետրվարի 27-ին Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում տեղի կունենա «Antitoxin» (Հակաթույն) ռոք-համերգը` նվիրված Հայաստանի բնապահպանական խնդիրներին: Համերգի նպատակն է` հասարակության ուշադրությունը հրավիրել մետաղավերամշակման հանքերի թափոններից շրջակա միջավայրի եւ գրունտային ջրերի թունավորմանը: Համերգին ելույթ կունենան Dogma, Oaksenham, The Beautified project, Vordan Karmir ռոք խմբերը: Տոմսերի վաճառքից ստացված միջոցները կգործադրվեն Թեղուտի համայնքի այլընտրանքային զարգացման համար:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---