ՀՀ-ում կորոնավիրուսի 1600 նոր դեպք կա և ռեկորդային՝ 34 մահ![]() 27 հոկտեմբերի 2020 - 11:11 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում հոկտեմբերի 27-ի դրությամբ կորոնավիրուսի դեպքերը հասել են 80,410-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 1600-ով: Այդ մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։ Մահվան ևս 34 դեպք կա, 26-ը՝ կորոնավիրուսից, 8-ը՝ այլ պատճառով, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության հետևանքով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 1222 դեպք կա, այլ պատճառով՝ 347։ Ապաքինվել է ևս 652 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 51,814 է, փաստացի բուժվողներինը՝ 27,027 է։ Մեկ օրում թեստավորվել է 3397 մարդ։ Ընդհանուր առմամբ, 382,938 թեստ է արվել։ Ավելի վաղ առողջապահության նախարարությունը հայտարարել էր, որ պատերազմական իրավիճակում առավել կարևոր է դառնում զգոն լինելը և հակահամաճարակային կանոններին հետևելը, քանի որ կորոնավիրուսի դեպքերի աճն ավելի է ծանրաբեռնում պատերազմի պայմաններում գործող առողջապահական համակարգը։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |