Փաշինյան․ Արցախի անկման լուրի անվերջ սպասումն է, որ քանդելու է Ադրբեջանի՝ այն նվաճելու պլանները27 հոկտեմբերի 2020 - 21:47 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի հանրությունն Արցախի նվաճման լուր չի ստանալու, և այդ լուրի անվերջ սպասումն է, որ քանդելու է Արցախը նվաճելու ադրբեջանական պլանները, ուղերձում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով՝ պատերազմը մի փուլ է մտել, երբ դրա շարունակությունն ամեն վայրկյանը տեղապտույտի մեջ է գցում հրադադար խախտող հակառակորդին՝ փլուզելով նրանց իլուզյաները։ «Ամբողջ հայությունն անմնացորդ է կռվելու։ Ամեն ծառի, ամեն քարի, ամեն սանտիմետրի, ամեն միլիմետրի համար և անհրաժեշտ պահին ճշգրիտ հասցված հակահարվածը հակառակորդի համար կործանարար փլուզման էֆեկտ է ունենալու։ Հենց այս պահը հասունացնելն է Արցախի Պաշտպանության բանակի խնդիրը, և մենք պետք է ամեն ինչով աջակցենք, թև ու թիկունք լինենք ԱՀ-ին, ՊԲ-ին»,-ասել է Փաշինյանը։ Վարչապետը նշել է, որ մարտական պայմաններում հրամանները պետք է անվերապահորեն կատարվեն, դրանք չկատարողները պետք է պատժի ու հանրային պարսավանքի արժանանան։ Անդրադառնալով հոտեմբերի 26-ի իր ելույթին՝ Փաշինյանը հայտնել է, որ այն նպատակ ուներ միջազգային հանրությանն ի ցույց դնելու հայ ժողովրդի կառուցողականությունն ու հաստատակամությունը՝ Արցախի իրավունքների համար անմնացորդ պայքարելու տրամաբանության շրջանակում։ Հոկտեմբերի 26-ին վարչապետը հայտարարել էր, որ Արցախյան հարցով հայ ժողովուրդը պատրաստ է փոխզիջումների, սակայն պատրաստ չէ կապիտուլյացիայի։ Նա նշել էր, որ պետք է ռեսուրսները կենտրոնացնել՝ «Ադրբեջանին փոխզիջումների հակելու համար»։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |