Լեւոն Արոնյանը երկրորդ հաղթանակն է տարել Լինարեսում

PanARMENIAN.Net - Հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը «Լինարես-2009» շախմատի միջազգային գերմրցաշարի չորրորդ փուլում հաղթել է կուբացի գրոսմայստեր Լեյներ Դոմինգեսին, որից կրել էր իր միակ պարտությունը անցած ամիս կայացած «Corus Chess» շախմատի մրցաշարում: Արոնյանը, խաղալով սպիտակներով, համառ պայքարում կարողացավ հասնել հաղթանակի` ստիպելով Դոմինգեսին հանձնվել պարտիայի 92 քայլում: Նշենք, որ չորս փուլերում հայ գրոսմայստերը հաղթել է աշխարհի չեմպիոն Անանդին ու Դոմինգեսին եւ ոչ ոքի է խաղացել նորվեգացի Կարլսենի ու ադրբեջանցի Ռաջաբովի հետ: Ռուս գրոսմայստեր Ալեքսանդր Գրիշչուկն, իր հերթին, սեւերով հաղթեց Թեյմուր Ռաջաբովին ու չորս փուլից հետո շարունակում է Արոնյանի հետ գլխավորել մրցաշարային աղյուսակը:



Փետրվարի 23-ին Լինարեսի շախմատի գերմրցաշարի մասնակիցների համար հանգստյան օր է: Հաջորդ օրը, փետրվարի 24-ին 5-րդ փուլում Արոնյանը ուժերը կչափի չինացի շախմատիստ Վան Յուէի հետ:



4 փուլի արդյունքները.



Լեւոն Արոնյան` Հայաստան-Լեյներ Դոմինգես` Կուբա-1:0

Թեյմուր Ռաջաբով` Ադրբեջան-Ալեքսադնր Գրիշչուկ` Ռուսաստան-0:1

Վիշվանաթան Անանդ` Հնդկաստան-Վան Յուէ` Չինաստան-1:0

Մագնուս Կարլսեն` Հոլանդիա-Վասիլի Իվանչուկ` Ուկրաինա-0,5:0,5



4 փուլի դասավորթյունը` Արոնյան, Գրիշչուկ-3-ական միավոր: Կարլսեն, Իվանչուկ-2-ական միավոր: Դոմինգես-1,5 միավոր: Ռաջաբով, Վան Յուէ-1-ական միավոր:



5-րդ փուլի զույգերը`Գրիշչուկ-Կարլսեն, Վան Յուէ-Արոնյան, Իվանչուկ-Անանդ, Դոմինգես-Ռաջաբով:
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---