Սյունիքի Դավիթ Բեկ գյուղի հրետակոծությունից զոհվել է քաղաքացիական, 2-ը` վիրավորվել

Սյունիքի Դավիթ Բեկ գյուղի հրետակոծությունից զոհվել է քաղաքացիական, 2-ը` վիրավորվել

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 2-ի` ժամը 18:10-ի սահմաններում ադրբեջանական կողմը հրետակոծել է ՀՀ զինված ուժերի մարտական դիրքերի և Սյունիքի մարզի Դավիթ Բեկ բնակավայրի ուղղությամբ։

Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը` տեղեկացնելով, որ մեկ քաղաքացիական զոհվել է, ևս երկուսը` վիրավորվել:

Հոկտեմբերի 30-ին հակառակորդը ևս կրակել էր Դավիթ Բեկի վրա, կային ավերածություններ, սատկած անասուններ։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---