Վրաստանի ընդդիմադիր կուսակցությունները չեն վերցնի խորհրդարանական մանդատները

Վրաստանի ընդդիմադիր կուսակցությունները չեն վերցնի խորհրդարանական մանդատները

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 31-ին Վրաստանում անցկացված խորհրդարանական ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարած ընդդիմադիր բոլոր կուսակցությունները համաձայնագիր են ստորագրել խորհրդարական մանդատները չվերցնելու մասին: Այդ կուսանկցությունները 8-ն են։

Բացի այդ, 12 այլ կուսակցություն նույնպես հայտարարել է, որ չի ճանաչում ընտրությունները, դրանք կեղծված են։ Agenda.ge-ի փոխանցմամբ՝ 20 կուսակցությունն էլ շարունակելու է պայքարել կառավարության դեմ:

Ընտրություններում հաղթել է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը, որը ստացել է ձայների 48․15%-ը։ Ընդդիմությունը շարունակելու է բողոքի ակցիաները։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---