ՀՀ-ում կորոնավիրուսի 2413 նոր դեպք կա, փաստացի բուժվողները 37,000-ից ավելի են

ՀՀ-ում կորոնավիրուսի 2413 նոր դեպք կա, փաստացի բուժվողները 37,000-ից ավելի են

PanARMENIAN.Net - Հայաստանում նոյեմբերի 5-ի դրությամբ կորոնավիրուսի դեպքերը հասել էեն 99,563-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 2413-ով, տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Ապաքինվել է ևս 1324 մարդ, առողջացածների ընդհանուր թիվը 60,135 է, փաստացի բուժվողներինը՝ 37,562-ը։

Մահվան ևս 29 դեպք կա, 28-ը՝ կորոնավիրուսից, 1-ը՝ այլ պատճառով, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության հետևանքով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 1476 դեպք կա, այլ պատճառով՝ 390:

Մեկ օրում թեստավորվել է 5405 մարդ։ Ընդհանուր առմամբ 423,485 թեստ է արվել։

Ավելի վաղ առողջապահության նախարարությունը հայտարարել էր, որ պատերազմական իրավիճակում առավել կարևոր է դառնում զգոն լինելը և հակահամաճարակային կանոններին հետևելը, քանի որ կորոնավիրուսի դեպքերի աճն ավելի է ծանրաբեռնում պատերազմի պայմաններում գործող առողջապահական համակարգը։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---