ԱԻՆ․ ՀՀ տարածքում ռուսական ուղղաթիռ է բռնկվել ու ընկել (վիդեո)![]() 9 նոյեմբերի 2020 - 20:16 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 9-ին՝ ժամը 18։39-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երասխ գյուղից Պարույր Սևակ գյուղ տանող հատվածում՝ ձորում, ռուսական ուղղաթիռ է ընկել և բռնկվել, փոխանցում են արտակարգ իրավիճակների նախարարույթունից։ ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Ավելի վաղ Sputnik Armenia-ի աղբյուրը հայտնել է, որ ենթադրաբար ռուսական ուղղաթիռը խոցվել է Նախիջևանի կողմից։
Telegram-ի մի շարք ալիքներ ևս գրել էին ՀՀ-ում ռուսական ինքնաթիռի խոցման մասին։ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը մտնում է Ադրբեջանի կազմի մեջ։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |