ANCA-ն կտրականապես հերքում է իրեն ներկայացված մեղադրանքները

PanARMENIAN.Net - Վաշինգտոնի CREW (Citizens for Responsibility and Ethics in Washington) կազմակերպության մեղադրանքները Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի (ANCA) դեմ, անհիմն են: Այդ մասին ասվում է PanARMENIAN.Net ի ստացած ANCA-ի հայտարարության մեջ: «Մենք ուսումնասիրեցինք մեզ ներկայացված մեղադրանքները եւ պետք է նշենք, որ դրանք հիմնավորված չեն եւ ակնհայտ անճշտություններ են պարունակում»-հայտարարել է ANCA-ի մամլո քարտուղար Էլիզաբեթ Չուլջյանը: Նա կետ առ կետ չհերքեց մեղադրանքները, սակայն նշեց, որ ամբողջ հարցը նրանում է, թե ինչու են այդ մեղադրանքներն առաջադրվում հենց այժմ, երբ մինչեւ ապրիլի 24-ը ընդամենը երկու ամիս է մնացել:



«Վաշինգտոնի CREW (Citizens for Responsibility and Ethics in Washington) կազմակերպությունը Արդարադատության նախարարությանն ու այլ կառույցների բողոքներ է փոխանցել Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի` ANCA-ի կողմից նախընտրական արշավի եւ լոբբինգի ընթացքում թույլ տված խախտումների մասին, մասնավորապես, Օտարերկրյա գործակալների գրանցման մասին օրենքի եւ Լոբբիստական գործունեության բացահայտման մասին օրենքի խախտման մեջ: Բողոքում ասվում է, որ որպես բարեգործական կազմակերպություն ANCA-ն իրավունք չուներ միջամտել երկրում ընթացող որեւէ քաղաքական արշավի այս կամ այն թեկնածուի կողմից: Կոմիտեն, առանց համաձայնեցնելու Սենատի եւ Ներկայացուցիչների պալատի համապատասխան ստորաբաժանումների հետ, կոչ է արել Կոնգրեսին եւ գործադիր իշխանության մյուս օղակներին ընդունել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւ: «Մենք չենք ասում, թե նրանք պետք է զրկվեն գործունեություն ծավալելու իրավունքից: Մենք ասում ենք, որ կան օրենքներ, որոնք հարգել է պետք: Այդպիսին են կանոնները»,-հայտարարել է նախկին դաշնային դատախազ, CREW-ի ղեկավար Մելանի Սլոանը:



Ինչպես ասվում է ANCA-ի կայքում, Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը ամենախոշոր եւ ազդեցիկ ամերիկահայ կազմակերպությունն է: «Այն գործում է ԱՄՆ-ի այն նահանգներում, որտեղ կան խոշոր հայկական համայնքներ, մասնավորապես, Նյու Ջերսիում, Ֆլորիդայում եւ Կալիֆորնիայում: Ի թիվս ԱՄՆ-ի մյուս կազմակերպությունների, ANCA-ն ջանքեր է գործադրում ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունման համար: Մեկ այլ հայտնի հայկական կազմակերպություն` Ամերիկայի Հայկական համագումարը գրանցված է որպես լոբբիստական կազմակերպություն եւ միայն անցյալ տարի իր գործունեության համար ծախսել է 182 000 դոլար:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---