Վանեցյանը ձերբակալվել է վարչապետի սպանության նախապատրաստման մեղադրանքով

Վանեցյանը ձերբակալվել է վարչապետի սպանության նախապատրաստման մեղադրանքով

PanARMENIAN.Net - «Հայրենիք» կուսակցության ղեկավար, Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը ձերբակալվել է իշխանության յուրացման և վարչապետի սպանության նախապատրաստման կասկածանքով: Այդ մասին հայտնել է նրա փաստաբան Լուսինե Սահակյանը:

«Ապօրինի խուզարկություններ են իրականացվել «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի ծնողների բնակարանում, Արթուր Վանեցյանի բնակարանը խուզարկել չի ստացվել, քանի որ իրավապահ մարմիններն անգամ չեն կարողացել պարզել բնակարանի հասցեն ու խուզարկության թույլտվություն էին ստացել բոլորովին այլ հասցեով։ Ինչից հետո, առանց խուզարկության չհեռանալու միտումով, ձեռնամուխ են եղել նաև «Հայրենիք» հիմնադրամի գրասենյակի խուզարկությանը, որի թույլտվությունը չունեն», - նշել է փաստաբանը:

Ըստ նրա՝ Վանեցյանը հրավիրվել, ներկայացել է ԱԱԾ քննչական դեպարտամենտ և ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 38-235 հոդվածի 2-րդ մասի, 35-300-րդ հոդվածի 1-ին մասի, 35-305-րդ հոդվածի կասկածանքով։

Ավելի վաղ Վանեցյանն արդեն բերման էր ենթարկվել ընդդիմադիր 16 կուսակցության բողոքի ցույցերի կազմակերպման համար, սակայն որոշ ժամանակ անց՝ բաց թողնվել: Բողոքի ցույցերի մասնակիցները պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---