Փաշինյան․ Գերիների փոխանակում կլինի զոհերի դիերի փոխանակումից հետո

Փաշինյան․ Գերիների փոխանակում կլինի զոհերի դիերի փոխանակումից հետո

PanARMENIAN.Net - Արցախում պատերազմի ընթացքում գերեվարվածների փոխանակում կլինի զոհվածների մարմինների փոխանակումից հետո։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ հույս ունի՝ անհետ կորածների մասին գտնել եթե ոչ առողջ, ապա գոնե ողջ։

Նա ասել է, որ հայտնի է անհետ կորածների թիվը, նրանք մի քանի հարյուրն են, բայց հույս ունեն, որ բոլորի դեպքում չեն հանգի նույն եզրակացությանը․ «Երեկ իմացա, որ վիրավոր զինվոր է հայտնաբերվել, ով նախկինում համարվում էր անհետ կորած»։

Վարչապետի խոսքով՝ սգո օր ճիշտ կլինի հայտարարել, երբ բոլոր զոհվածների մարմինները կլինեն այստեղ։

Պատերազմը դադարեցնելու նոյեմբերի 10-ի հայտարարության կետերից մեկով արձանագրվում է, որ պետք է փոխանակվեն գերիները և մարտի դաշտում մնացած մարմինները։ Արդեն մի քանի հարյուր մարմին փոխանակվել է։

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---