ՀՀ-ում Covid-19-ից փաստացի բուժվողների քանակը մի փոքր նվազել է

ՀՀ-ում Covid-19-ից փաստացի բուժվողների քանակը մի փոքր նվազել է

PanARMENIAN.Net - Հայաստանում նոյեմբերի 16-ի դրությամբ կորոնավիրուսի դեպքերը հասել են 117,886-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 549-ով, տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Մեկ օրում թեստավորվել է 1550 մարդ։ Նախորդ օրը՝ նոյեմբերի 15-ը, հանգստյան օր էր և ոչ բոլոր ախտորոշիչ լաբորատորիաներն են աշխատել։ Ընդհանուր առմամբ, 465,551 թեստ է արվել։

Ապաքինվել է ևս 881 մարդ, առողջացածների ընդհանուր թիվը 75,865 է, փաստացի բուժվողներինը՝ 39,779-ը։

Մահվան ևս 29 դեպք կա, 25-ը՝ կորոնավիրուսից, 4-ը՝ այլ պատճառով, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության հետևանքով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 1788 դեպք կա, այլ պատճառով՝ 454:

Ավելի վաղ առողջապահության նախարարությունը հայտարարել էր, որ պատերազմական իրավիճակում առավել կարևոր է դառնում զգոն լինելը և հակահամաճարակային կանոններին հետևելը, քանի որ կորոնավիրուսի դեպքերի աճն ավելի է ծանրաբեռնում պատերազմի պայմաններում գործող առողջապահական համակարգը։

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---