ՊՆ-ն՝ ԱԺ պաշտպանության հանձնաժողովի ղեկավարին. Գերատեսչության մասին տարրական գիտելիքներ չունեք

ՊՆ-ն՝ ԱԺ պաշտպանության հանձնաժողովի ղեկավարին.  Գերատեսչության մասին տարրական գիտելիքներ չունեք

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը բավարար մակարդակի չի տիրապետում իր ոլորտին և դրանում համոզվել է նաև պաշտպանության նախարարությունը, հայտարարել են ՊՆ-ից:

Քոչարյանն ավելի վաղ նշել էր, թե հայկական ռազմաօդային ուժերի հրամանատարը մի մարդ է, «որը չի թռնում»։

«Աշխարհում էդպիսի բան չկա։ Ռազմաօդային ուժերի հրամանատար՝ պարոն Տոնոյանի նշանակած»,-ասել էր նա։

ՊՆ-ից հայտնել են, թե Քոչարյանը «չի տիրապետում նույնիսկ պաշտպանական գերատեսչությանը վերաբերող տարրական գիտելիքների»։ Դիմելով Քոչարյանին՝ նշել են, որ ՊՆ կառուցվածքում գոյություն չունի «ռազմաօդային ուժեր», այլ՝ «ՀՀ ԶՈւ ավիացիայի վարչություն», իսկ ԶՈւ ավիացիայի վարչության պետին նշանակում է ոչ թե պաշտպանության նախարարը, այլ վարչապետի միջնորդությամբ՝ նախագահը։

«Պարոն Քոչարյանին նաև տեղեկացնենք, որ ՀՀ ԶՈւ ավիացիայի պետ-վարչության պետ, գնդապետ Գագիկ Ասլանյանը ոչ միայն «թռնում է», այլև առաջին կարգի և գործող օդաչու է, թռիչքներ է իրականացնում չորս, այդ թվում նաև ՍՈՒ 30-ՍՄ տեսակի ինքնաթիռներով, ունի ավելի քան 1500 թռիչքաժամ և իրավամբ համարվում է իր ոլորտի բարձրագույն պրոֆեսիոնալ»,-հայտարարել են ՊՆ-ից։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---