Մնացականյանը՝ ԱԳՆ-ի աշխատողներին․ Պահպանեք հայկական պետական այս կառույցը

Մնացականյանը՝ ԱԳՆ-ի աշխատողներին․ Պահպանեք հայկական պետական այս կառույցը

PanARMENIAN.Net - Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հրաժարականից հետո հանդիպել է նախարարության աշխատակիցներին և խստորեն հորդորել «պահպանել հայկական պետական այս կառույցը»։

«Ձեզանից յուրաքանչյուրը զինվորի պես ամուր կանգնած է իր դիրքում և պետք է շարունակի ամենաուժեղ, ամենալավ ձևով իր գործը: Ես հավատում եմ ձեզ և որևէ կասկած չունեմ դրանում: Շատ հպարտ եմ ձեզանով, և սպասելու եմ ձեզանից յուրաքանչյուրից լավագույն արդյունքի: Մենք ունենք շատ լավ երկիր, շատ լավ ժողովուրդ: Մեր հպարտությունը, ինքնավստահությունը, վճռականությունը տեղում են»,-ասել է Մնացականյանը՝ հորդորելով շարունակել աշխատել ուժերի ողջ լարումով:

Նոյեմբերի 16-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ԱԳ նախարարին որոշել է ազատել աշխատանքից, գրեթե զուգահեռաբար նախարարության մամուլի խոսնակը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել էր նախարարի հրաժարականի դիմումը։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---