Իմքայլականը՝ նախագահին․ Covid-19-ի պատճառով մարդկանցից 50 մ հեռու եք նստում, բայց արտահերթ ընտրությունից խոսում

Իմքայլականը՝ նախագահին․ Covid-19-ի պատճառով մարդկանցից 50 մ հեռու եք նստում, բայց արտահերթ ընտրությունից խոսում

PanARMENIAN.Net - Նախագահ Արմեն Սարգսյանը, ով կորոնավիրուսից միշտ վախենում է ու մարդ ընդունելիս 50 մետր հեռու է նստում, որ հանկարծ չվարակվի, խոսում է արտահերթ ընտրությունների մասին, հայտարարել է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը:

Նրա խոսքով`«այս պայմաններում խոսել դրա մասին» չի կարելի․ ծանր իրավիճակ է, կան զոհեր, վիրավորներ, կորոնավիրուսով վարակվածներ, փոխանցում է Aravot.am-ը։

«2018-ին բազմահազարանոց, հարյուր հազարանոց հրապարակներում հավաքվող մարդկանց Արմեն Սարգսյանը չանդրադարձավ: Նա ասում է, որ կա պահանջ ու դա լուծման ճանապարհ է, այնինչ հրապարակներում երեկ եղել է տարբեր հաշվարկներով 2-3 հազար մարդ: Պարոն Արմեն Սարգսյանի այդ կոչից հետո բազմաթիվ մարդիկ սկսեցին գրել, որ խնդրում ենք վարչապետին հրաժարական չտա, մենք երկիրը Ռոբին, Սերժին, նախկին թալանչիներին տալու չունենք, նրանց հետ պահեք»,-ասել է նա՝ նշելով, որ զարմացած է նախագահի առաջարկից։

Պատգամավոր Սարգսյանը պատասխանել է նախագահ Սարգսյանի հայտարարությանը, որով նա արտահերթ ընտրություններ ու ազգային համաձայնության կառավարություն էր առաջարկում։ Ըստ նախագահի՝ իր հետ խորհրդակցությունների եկած բոլոր ուժերը պահանջում են վարչապետի հրաժարական կամ պաշտոնավարման դադարեցում և խորհրդարանական արտահերթ ընտրություններ։

Լրագրողները պատգամավորին հիշեցրել են, որ իրենց խմբակցությունը կորոնավիրուսի հաստատված դեպքերի պարագայում քարոզարշավ էր անում, սակայն Սարգսյանը հերքել է՝ ասելով, որ իրենք դադարեցրել են այն, բայց «թե երբ են դադարեցրել, դա երևի արդեն կարևոր չէ»:

Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Համաձայնության տեքստի հրապարակումից հետո Հայաստանում ընդդիմադիրները Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցեր են կազմակերպում։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---